Թողարկվել է գենդերային սմարթֆոն կանանց համար

Բջջային շքեղ հեռախոսներ և աքսեսուարներ արտադրող ռուսական Gresso ընկերությունը թողարկել է հատուկ կանանց համար նախատեսված Cruiser Titanium սմարթֆոնը, հաղորդում է RBC-ն:

Սմարթֆոնի մարգարտե սպիտակ գույնը միանգամից աչքի է ընկնում` կանանց հիշեցնելով հարսանեկան զգեստի, սպիտակ վարդերի և այլ հրաշալի բաների մասին: Cruiser Titanium-ը նախատեսված է այն կանանց համար, որոնք նախընտրում են բարձր տեխնոլոգիաների և կատարյալ դիզայնի համադրությունը:

Cruiser Titanium-ը թողարկվել է սահմանափակ քանակությամբ` 999 օրինակ: Սարքավորման արժեքը $3 հազ. է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Gresso-ն ներկայացրել էր գենդերային մեկ այլ սմարթֆոն` $2,5 հազ. արժողությամը, որը նախատեսված էր տղամարդկանց համար:

Gresso Cruiser Titanium կանացի սմարթֆոնը պատրաստված է տիտանից, որն օգտագործվում է տիեզերանավերի արտադրության մեջ:

Մեկնաբանել