LinkMe թևնոցը ցույց կտա տեքստային հաղորդագրությունները

Կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերությունը սկսել է նոր` LinkMe «խելացի» թևնոցի արտադրության համար միջոցների հավաքագրման աշխատանքը, հաղորդում է Cnet-ը:

Դաստակին ամրացված սարքավորումը նախատեսված է սմարթֆոններում և բջջային հեռախոսներում ստացվող տեքստային հաղորդագրությունները, ինչպես նաև Facebook և Twitter սոցցանցերից ստացվող ծանուցումները ցուցադրելու համար: Բջջային սարքավորումն ու LinkMe թևնոցը փոխկապակցվում են Bluetooth-ի միջոցով:

LinkMe-ն կթողարկվի երկու տարբերակով` 125 և 200 լուսադիոդներով: Լիցքաթափման ժամանակահատվածը երկու շաբաթ է: Միաժամանակ` այն կարող է ծառայել որպես ձեռքի ժամացույց:

Նախագծի հեղինակները մտադիր են մոտ $100 հազ. հավաքագրել: Նախագծի գրանցման պահին հավաքագրվել է $7,6 հազ.: Միջոցների ձեռքբերման ժամկետն ավարտվում է 53 օրից:

Մեկնաբանել