Մանչեսթեր Սիթին փոխարինող է փնտրում Մանչինիի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի համար: Այս մասին գրում է The Times-ը:

«Քաղաքայինների» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն և մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնն արդեն սկսել են նոր մարզչի փնտրտուքները, քանի որ Ռոբերտո Մանչինին այս մրցաշրջանից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից: Նրա գլխավորությամբ «Սիթին» ոչ միայն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խմբային փուլից, այլև Անգլիայի առաջնության ավարտից 10 տուր առաջ 12 միավորով զիջում է «Յունայթեդին»:

Աղբյուրի տեղեկություններով` գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը Էրնեստո Վալվերդեն է, ով այժմ աշխատում է իսպանական «Վալենսիայի» հետ:

Մեկնաբանել