Հայաստանում այս գիշեր և վաղը տեղումներ են սպասվում

Այս գիշեր և մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, լեռներում առայժմ կդիտվի ձյուն և ձնախառն անձրև, այլ շրջաններում և գիշերը, և ցերեկը տեղումները կլինեն անձրևի տեսքով. տեղեկանում ենք meteo-tv-ից: Կեսօրից հետո և հատկապես երեկոյան գրեթե ամենուրեք հավանական են առատ և տևական տեղումներ: Հովիտներում հնարավոր է նաև ամպրոպ: Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 2-4 աստիճանով, ցերեկը՝ ևս 1-2 աստիճանով:

Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` սաստիկ բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց և, անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, դժվարանցանելիություն:

Հանրապետության տարածքում բքի հետևանքով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 16:00-ի դրությամբ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ճանապարհահատվածը:

Վրաստանի ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Երևանում այս գիշեր և մարտի 13-ին պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, օրվա 2-րդ կեսին` առատ: Գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +15+17, երեկոյան՝ +7+9:

Մեկնաբանել