Բարսելոնան ջախջախում է Միլանին և դուրս գալիս քառորդ եզրափակիչ. ՉԼ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում 4:0 հաշվով պարտության մատնեց «Միլանին» և երկու հանդիպումների արդյունքում հաղթելով 4:2 հաշվով դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այս թիմերի առաջին խաղից հետո, որում «Միլանն» առավելության էր հասել 2:0 հաշվով, ընդհանուր դիմակայության ֆավոիտը հենց իտալական ակումբն էր համարվում: Սակայն պատասխան խաղի արդեն 5-րդ րոպեին Լիոնել Մեսսին ապացուցեց, որ ինքն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ «Բարսելոնան» լավագույն ակումբներից մեկը. արգենտինացան պատ խաղարկեց Չավիի հետ և գերազանց հարվածով գրավեց Աբիատիի դարպասը:

8 րոպե անց Անդրես Ինյեստայի հարվածից հետո Աբիատին դժվարությամբ շեղեց գնդակի ուղղությունը, որը դիպավ դարպասաձողին ու դուրս եկավ անկյունային: 18-րդ րոպեին «Միլանի» դարպասապահը կրկին փայլեց, այս անգամ Չավիի հարվածից հետո:

«Միլանն» առաջին լուջ վտանգավոր պահը ստեղծեց 38-րդ րոպեին. Նյանգը միայնակ դուրս եկավ Վալդեսի դիմաց և հարվածեց դարպասաձողին: «Բարսելոնայի» պատասխանը հետևեց ընդամենը 2 րոպեից: Եվ կրկին Լեո Մեսսին, և կրկին Աբիատին ոչինչ չէր կարող անել:

Ընդմիջումից հետո խաղի պատկեը չփոխվեց: Կատալոնացիների տարածքայն առավելությունն ահռելի էր, իսկ Ալեգրիի սաները դժվարությամբ էն պաշտպանությունից դուրս գալիս: 55-րդ րոպեին իր խոսքն ասաց Դավիդ Վիլյան՝ օգտվելով «Միլանի» պաշտպանության կոպիտ սխալից:

3-րդ գոլը բաց թողնելուց հետո Ալեգրին խաղադաշտ մտցրեց Ռոբինյոյին և Բոյան Կրկիչին և հենց նրանք կարող էին փրկել իտալական ակումբին. 82-րդ րոպեին Կրկիչի փոխանցումից հետո Ռոբինյոն շատ մոտ էր գոլի հեղինակ դառնալուն, բայց վերջին պահին Ալբան նրա ոտքերի տակից հանեց գնդակը: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Ալբան դրեց հանդիպման վերջակետը: «Բարսելոնան» խփեց այնքան, ինչքան ցանկացավ և արժանիորեն դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

http://www.dailymotion.com/video/xy5lcg_barcelona-vs-milan-4-0-match-highlights_sport

Մեկնաբանել