ԵՄ-ն և ԱՄՆ-ը խստացրել են Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարները Իրանի դեմ սահամանվծ պատժամիջոցների խստացման մասին որոշում են ընդունել՝ դա պայմանավորելով այս երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Որոշման համաձայն՝ ևս 12 ամսով կերկարաձգվի արդեն գործող պատժամիջոցները: Բացի այդ՝ ԵՄ «սև ցուցակը» կհամալրվի ևս 9 իրանցիների անուններով ու իրավաբանական մեկ անձով: Նրանց թվում դատավորներ են, դատախազներ, բանտի տնօրեն, ինչպես նաև Press TV-ի միջազգային ծառայության ղեկավարը: Այսպիսով «սև ցուցակում» ընդգրկվածների թիվը հասել է 87-ի:

Ցուցակում ընդգրկված է նաև Իրանի Կիբերհանցագործության դեմ պայքարի բյուրոն, որը իրանական ոստիականության հատուկ ստորաբաժանում է և ստեղծվել է 2011թ.:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ ԱՄՆ կողմից դեռ 1995թ. սահմանած պատժամիջոցների ժամկետը ևս մեկ տարով երկարաձգման մասին:

Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցները երկարաձգվում են Իրանի կառավարության գործողությունների հետևանքով, քանի որ դրանք հակասում են տարածաշրջանում ԱՄՆ շահերին՝ բացառիկ սպառնալիք ստեղծելով ԱՄՆ արատաքին քաղաքականության, տնտեսության և ազգային անվտանագության համար: Նոր պատժամիջոցները կսկսեն գործել այսօրվանից՝ մարտի 13-ից:

Մեկնաբանել