ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ ավագի թոռ, Բուշ կրտսերի զարմիկ Ջորջ Պրեսկոտ Բուշն առաջադրվել է Տեխասի նահանգի հողային կոմիսարի պաշտոնում:
Տեխասին պատկանող հողերը և դրանցում առկա օգտակար հանածոները տնօրինող կոմիսարի պաշտոնը հաճախ դառնում է առաջին քայլը դեպի ավելի բարձր ընտրովի պաշտոններ: Այսպիսով՝ կոմիսարի ընտրություններում Ջորջ Պրեսկոտի հաղթանակի դեպքում նա հնարավորություն կունենա դառնալ Բուշ ընտանիքի հերթական ներկայացուցիչը, որն իր քաղաքական կարիերան սկսելով Տեխասում՝ հնարավոր է` այն շարունակի ազգային մակարդակով:
Ջորջ Պրեսկոտ Բուշը Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի որդին է, նրա մայրը՝ Կոլումբան, մեքսիկացի է:
Իրավաբան Պրեսկոտ Բուշն ազատ տիրապետում է իսպաներենին և համարվում է «ծագող աստղ» պահպանողական դիրքորոշում ունեցող իսպանախոս բնակչության շրջանում: Տեխասի իսպանախոսները կազմում են նահանգի 35 տոկոսը: Որպես կանոն՝ նրանք նախընտրում են քվեարկել Դեմոկրատական կուսակցության թեկնածուների օգտին, մինչդեռ Պրեսկոտը և նրա ազգականները հանրապետական են: