Կանայք գիշերային ավելի երկար քնի կարիք ունեն, քան տղամարդիկ, քանի որ նրանց ուղեղն օրվա ընթացքում ավելի ինտենսիվ է աշխատում: Նման եզրակացության են եկել ԱՄՆ Դյուքի համալսարանի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հոգեբանները, հաղորդում է BBC-ն:
«Կնոջը միջինում անհրաժեշտ է 20-90 րոպե լրացուցիչ գիշերային քուն»,- ասել է համալսարանի` քնի հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող Մայքլ Բրեուսը:
Վերջին հետազոտությունները վկայում են, որ օրվա ընթացքում կանայք ստիպված են ավելի շատ խնդիրներ լուծել, քան տղամարդիկ: Արդյունքում՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է ավելի շատ քնեն ուժերը վերականգնելու համար:
«Քնի պակասը կանանց մոտ տարբեր հիվանդություններ է առաջացնում,- ասել են մասնագետները: -Տղամարդիկ առողջության տեսանկյունից ավելի կայուն են անքնության հանդեպ»: