Կառավարությունն իր այսօրվա նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվեց «Լույս» հիմնադրամի 2012-2013 ուսումնական տարվա կրթաթոշակին արժանացած Սարգիս Հայկի Խանդանյանին (ծնված 1990թ.)` մինչև 2013թ. աշնանային զորակոչ:
Ծնունդով Գավառից Սարգիս Խանդանյանը սովորում է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում` թվային մարդաբանություն մասնագիտությամբ:
Նրա տարկետման հարցում միջնորդել է «Լույս» հիմնադրամի կրթական տնօրենը:
Կառավարության հիմնավորման համաձայն` ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունումը Սարգիս Խանդանյանին հնարավորություն կընձեռի ավարտելու բարձրագույն կրթությունը, որից հետո նա կկարողանա ստացած գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետությունում:
Սարգիս Խանդանյանն աշխատում է ՍիվիլՆեթում: