Թուրքիան դեմ է հակասեմականությանը. Դավութօղլու

Թուրքիան դեմ է հակասեմականությանը, սակայն մշտապես պայքարելու է Իսրայելի ծավալապաշտական քաղաքականության դեմ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը պաշտոնական այցով Ռումինիայում է:

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, Դավութօղլուն այս հայտարարությունն արել է` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե թուրքական կառավարությունն ինչ է պատասխանելու ԱՄՆ կոնգրեսականների քննադատությանը` ուղղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սիոնիզմի դեմ արված հայտարարությանը:

Բացի այդ` Դավութօղլուն ասել է, որ այս հարցի վերաբերյալ Թուրքիան իր դիրքորոշումը հայտնել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջեն Քերիին:

Կրկնելով, որ Էրդողանը դեմ է հակասեմականությանը` Թուրքիայի արտգործնախարարը չի մեկանաբանել սիոնիզմն ու ֆաշիզմը համեմատելու Էրդողանի հայտարարությունը: