Աճուրդի կդրվի Նապոլեոնի` Ժոզեֆինային նվիրած մատանին

Ֆրանսիայում ցուցադրվել է ամուսնական մատանին, որը Նապոլեոնը նվիրել է իր կնոջը՝ Ժոզեֆինային: Ամսվա վերջին զարդը վաճառքի կդրվի: Սաֆիրով և ադամանդով մատանին բավական համեստ տեսք ունի և գնահատվում է ընդամենը 14 հազ. եվրո: Զարդը գնելու պահին կայսրը պարզապես չէր կարող գնել իսկապես շքեղ մատանի: Այդուհանդերձ՝ Ժոզեֆիան Բոգառնեն նվերն ընդունել է՝ չնայած տարիքային և սոցիալական կարգավիճակի տարբերություններին:

Աճուրդի մյուս լոտերի թվում է երկրորդ ամուսնությունից Նապոլեոնի 12-ամյա որդու դիմանկարը և 16-րդ դարի արարողակարգային արծաթե սուր:

Մեկնաբանել