Րաֆֆին անզոր է ազատել մեզ, մենք պիտի անենք դա. Սուրեն Զոլյան

Հասարակական քաղաքական գործիչ Սուրեն Զոլյանը Ազատության հրապարակում ելույթ ունենալով նշեց, որ անհրաժեշտ է փարատել ժողովրդի կասկածները և հաստատել ընտրության իրական արդյունքները: «Ինչ մի դժվար բան է հաշվել այդ 2000 պարկի քվեները: Պատրաստվում էին թուրքերի հետ հանձնաժողով ստեղծել, որ պարզեն պատմության ընթացքում ինչ է եղել. ինչ մի դժվար բան է հանձնաժողով ստեղծել, որ պարզեն, թե այստեղ ինչ է եղել»,- ասաց նա:

Զոլյանը հիշեցրեց, որ ամենամեծ հանցագործությունն իր ժողովրդի դեմ անարդարությունն է, քանի որ անարդարությունն է կործանում երկիրը: «Եվ ամենամեծ հանցագործներն այն դատավորներն են, որ խոսում են իրավունքից, բայց անօրինություն են անում: Իշխանություն բառը նշանակում է իրավունք: Իշխանությունհը պատկանել և պատկանում է ժողովրդին, մնում է ազատվել այդ օկուպացիոն ռեժիմից՝ նրանց մեթոդներն են ցույց տալիս, որ նրանք օկուպանտներ են»,- ասաց նա՝ մասնավորեցնելով, որ երկիրը նրանց համար հանքավայր է:

«Րաֆֆին անզոր է ազատել մեզ, եթե մենք ինքներս չինքնակազմակերպվենք և չիրականացնենք ժողովրդի իշխանությունը, մենք պիտի անենք դա»,- ասաց Զոլյանը: