Կարևոր է, որ այս քաղաքական գործընթացը տարբեր խմբերի չի հանում իրար դեմ. Մհեր Շահգելդյան

Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ու ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը. հաղորդում է Tert.am-ը: Մհեր Շահգելդյանը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը:

«Առաջին հերթին խոսեցինք իր առողջության վերաբերյալ, երկրորդ հերթին՝ իր մոտեցումների: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի իր դիրքորոշումն արտահայտելու՝ սեփական պայքարի ձևերը: Կարևորեցինք, որ հասարակության մեջ այս գործընթացը չի հանգեցնում ատելություն, տարբեր քաղաքական խմբերի չի հանում իրար դեմ»,- հանդիպումից հետո լրագրողներին է ասել Մհեր Շահգելդյանը:

Մեկնաբանել