Սպարտակը ոչ-ոքի խաղաց Լոկոմոտիվի հետ. Մովսիսյանը մեկնարկային կազմում էր (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Սպարտակը» սեփական հարկի տակ 0:0 ավարտեց հանդիպումը «Լոկոմոտիվի» հետ: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ «Սպարտակի» մեկնարկային կազմում և փոխարինվեց 67-րդ րոպեին: Պետք է նշել, որ Մովսիսյանն իր լավագույն հանդիպումներից մեկը չանցկացրեց Պրեմիեր լիգայում:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա տանտերերն ավելի լավ էին գործում և խաղավերջում կարող էին հաղթանակ կորզել, սակայն «Լոկոմոտիվի» դարպասապահը մի քանի դրվագներում փրկեց իր թիմին:

Վաստակած 1 միավորի շնորհիվ «Սպարտակը» ժամանակավորապես բարձրացավ 4-րդ հորիզոնական, սակայն այս տուրում նրան կարող են շրջանցել մի քանի ակումբներ:

http://youtu.be/fRn7N_Obadw