Մեսսի. Հարգում ենք Ռոուրային, սակայն զգում ենք Վիլանովայի կարիքը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հույս ունի, որ թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան շուտով կմիանա թիմին:

«Մեր օրերում մարզչի դերը շատ մեծ է: Մենք դա հասկացել ենք այն պահից, երբ Վիլանովան մեր կողքին չէ: Բոլորս հարգում ենք Ռոուրային, սակայն զգում ենք Տիտոյի կարիքը:

Ինչ վերաբերում է մեր հասցեին հնչող քննադատությանը, ապա մեր նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հստակ բնութագրել է այսպիսի իրավիճակը: Եթե դու անընդհատ հաղթում ես, մարդիկ ձանձրանում են և պահանջում են նոր հաղթողներ, իսկ քեզ ցանկանում են ձախողում», – Մեսսիի խոսքերը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Տիտո Վիլանովան այժմ վերականգնողական կուրսեր է անցնում Նյու-Յորքում: Ամենայն հավանականությամբ, նա թիմի կմիանա արդեն հաջորդ շաբաթ: