Աշխարհում աղքատության մակարդակը նվազել է

Հեղինակավոր Օքսֆորդի համալսարանի հրապարակած վերջին զեկույցում նշվում է, որ շխարհում աղքատության մակարդակը կտրուկ նվազել է, և աշխարհի ամենաաղքատ ազգերից որոշները զգալի բարելավել են իրենց կենսամակարդակը, հաղորդում է The Guardian-ը։

Զեկույցի հեղինակների կանխատեսման համաձայն` աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկում գտնվող պետությունները, օրինակ՝ Ռուանդան, Նեպալը և Բանգլադեշը, եթե նույն տեմպերով շարունակեն աղքատության կրճատմանն ուղղված քայլերը, ապա շուրջ 20 տարի հետո վերջ կդնեն չքավորությանը։ Ինչպես նշվում է զեկույցում, աղքատության մակարդակի զգալի անկում է գրանցվել Գանայում, Տանզանիայում, Կամբոջայում և Բոլիվիայում։

Մասնագետների կարծիքով` նման դրական պատկերը կրթական, առողջապահական, ենթակառուցվածքային համակարգի ոլորտներում միջազգային և ազգային զարգացման և ներդրումային ծրագրերի արդյունք է։

Հեղինակները փաստաթուղթը կազմելիս առաջնորդվել են հետևյալ չափորոշիչներով՝ մանկական մահացության, դպրոցի հաճախելիության մակարդակ, վառելիքի, ջրի հասանելիություն, սնվելու և սանիտարական պայմաններ։

Մեկնաբանել