Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում Սևերով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին և իր ակտիվում ունի 2.5 միավոր:
Երրորդ տուրի բոլոր պարտիաներն արդեն ավարտվել են: Լևոն Արոնյանին միավորներով կարող էր հասնել միայն ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, սակայն վերջինս սևերով պարտություն կրեց ռուս Պյոտր Սվիդլերից, ինչը նշանակում է, որ Լևոնը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:
Երկրորդ հորիզոնականը վաստակած 2-ական միավորով կիսում են Պյոտր Սվիդլերն ու աշխարհի ուժեղագույն շախմատիստ նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը սևերով պարտության մատնեց իսրայելցի Բորիս Գելֆանդին: Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը խաղաղությամբ բաժանվեցին և վաստակած 1.5-ական միավորով Թեյմուր Ռաջաբովի հետ կիսում են 4-6-րդ տեղերը: Բորիս Գելֆանդն ու Վասիլի Իվանչուկը կեսական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Սվիդլեր – Ռաջաբով` 1:0,
Գելֆանդ – Կարլսեն` 0:1,
Կրամնիկ – Ալեքսանդր` 1/2,
Իվանչուկ – Արոնյան` 0:1