Փակ են Ամասիայի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին` ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Թորոսգյուղ, Ցողամարգ, Վարդազբյուր և Բաշգյուղ միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, անցանելի է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Մեկնաբանել