Samsung-ն ութմիջուկանոց բջջային պրոցեսորներ կթողարկի

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավորեական Samsung Electronics ընկերությունը հայտարարել է 2013թ. 2-րդ եռամսայակից բջջային սարքավորումների համար նախատեսված նոր սերնդի Exynos 5 Octa պրոցեսորների թողարկման մտադրության մասին, հաղորդում է Engadget-ը:

Exynos 5 Octa-ն ունի ութ միջուկ և պատրաստված է ARM big.LITTLE տեխնոլոգիայով, որն իրենից ներկայացնում է երկու պրոցեսորների համակցություն` Cortex-A15 և Cortex-A7 միջուկներով: Այս պրոցեսորները, տրված խնդիրներով պայմանավորված, աշխատում են ընդմիջումներով և երբեք չեն գործում զուգահեռաբար: Qualcomm-ի ղեկավար Փոլ Ջեյկոբսի խոսքով` այս է պատճառը, որ Exynos 5 Octa-ն չի կարելի լիարժեք ութմիջուկանոց պրոցեսոր անվանել:

Մեկնաբանել