Հայերը պատվո շքանշան կշնորհեն Ջեմալ փաշայի թոռանը

Սփյուռքում գործող «Հայ օգնության միությունը» Վարդան զորավարի անվան պատվո շքանշան կշնորհի Ջեմալ փաշայի թոռանը` գրող, լրագրող Հասան Ջեմալին, հաղորդում է Haberturk պարբերականը:

Մրցանակը կշնորհվի Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքում տեղ գտած այն մտքի համար, թե Ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ գործած հանցագործություն է: Ըստ թուրքական թերթի` ԱՄՆ-ում ապրիլի 13-ին Հասան Ջեմալի պատվին ընդունելություն կկազմակերպվի և կներկայացվի նրա գիրքը:

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը դարձել է ամենից շատ ընթերցվողներից մեկը Թուրքիայում:

Մեկնաբանել