Lenovo-ն ներկայացրել է նոր սերնդի ThinkPad T431s նոութբուքը

Համակարգիչներ արտադրող չինական Lenovo ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է T Series նոր սերնդի ThinkPad T431s նոութբուքը, հաղորդում է Verge-ը: Այն ունի 14-դյույամոնց էկրան, որը բացվում է մինչև 180 աստիճան, և լուսային ստեղնաշար:

DVD սկավառակի հեռացման հաշվին ThinkPad T431s-ն ավելի բարակ և թեթև է` իր նախկին` T Series մոդելների համեմատ: Այն աշխատում է Lenovo RapidBoot 2.0 տեխնոլոգիայով պատրաստված երրորդ սերնդի Intel Core պրոցեսորով, որն ապահովում է օպերացիոն համակարգի` 40%-ով ավելի արագ բեռնմանը:

Նշենք, որ սարքավորումն ունի մատնահետքերի սկանավորման հնարավորություն և USB 3.0:

Մեկնաբանել