Ս. Սարգսյանը հանդիպում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Հայաստանի նախագահի նստավայրում այսօր` մարտի 18-ին` ժամը 18:00-ից ընթանում է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

«Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հաղորդել է, որ այս անգամ հանդիպման մասնակիցների մեջ գերակշռում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: Հաջորդ հանդիպմանը նախագահը մտադիր է հրավիրել նաև հանրապետությունում գործող համացանցային լրատվամիջոցների, իսկ մեկ այլ հանդիպման էլ` տպագիր մամուլի ներկայացուցիչներին:

Արզումանյանի խոսքով` այս հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Մեկնաբանել