ԱՄՆ Թենեսի նահանգը ճանաչել է Խոջալուի «ցեղասպանությունը»

ԱՄՆ Թենեսի նահանգի Ներկայացուցիչների պալատը Խոջալուի այսպես ասած «ցեղասպանությունը» ճանաչող բանաձև է ընդունել, հաղորդում է ադրբեջանական APA-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության հաղորդագրությունը: Ըստ գործակալության՝ փաստաթղթում նշված է հայկական զորքերի կողմից Ադրբեջանի Խոջալու քաղաքում զոհվածների մասին:

Հիշեցնենք, որ համանման փաստաթղթեր ընդունել են նաև ԱՄՆ Միսիսիպիի, Մեն, Տեխաս, Արքանզաս, Օկլահոմա և Նյու Մեքսիկո նահանգները:

Մեկնաբանել