Կիպրոսում ավանդների հարկերի դրույքաչափերը կարող են բարձրացվել մինչև 15,6%

Կիպրոսում €100 հազ.-ը գերազանցող ավանդների հարկերի դրույքաչափերը կարող են բարձրացվել մինչև 15,6%՝ ավելի վաղ սահմանված 9,9%-ի համեմատ: Այսպիսի որոշում է ընդունել Եվրախումբը մարտի 18-ին տեղի ունեցած արտահերթ տեսհամաժողովի ընթացքում, հաղորդում է Reuters-ը: Եվրոգոտու ֆինանսների նախարարները եկել են համաձյանության, որ առավել փոքրածավալ ավանդները պետք է պաշտպանված լինեն, փոխարենը €100 հազ-ը գերազանցող ավանդների հարկերի դրույքաչերը պետք է բարձրացվեն՝ բյուջե €5,8 մլրդ-ի մուտքերը ապահովելու համար, որը պետք է ուղղվի երկրի բանկային ոլորտի փրկությանը:

Ավելի վաղ Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը հայտարարել է, որ Կիպրոսի իշխանությունները մտադիր են ավանդների միանվագ հարկման առավել խելամիտ սանդղակ ներկայացնել՝ չնշելով հստակ թվեր:

Այսպես՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիպրոսի իշխանությունները օրենսդրական փաթեթ են մշակել, ըստ որի՝մինչև €20 հազ ծավալով հարկերը չպետք է հարկվեն: Կիպրոսի կառավարությունում կարծում են, որ փոքրածավալ ավանդների հարկման պայմանները պետք է խոշորներից տարբերվեն:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը մարտի 16-ին Կիպրոսին €10 մլրդ ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշում են կայցարել՝ երկիրը սնանկացուցմից փրկելու համար: Անհրաժեշտ միջոցների զգալի մասը նախատեսվում է ներգրավել կիպրական բանկերի ավանդատուների միանվագ հարկման ճանապարհով: Ավելի քան €100 հազ.-ը գերազանցող ավանդների դրույքաչափեր էր սահմանվել 9,9%, մինչև €100 հազ. ավանդներինը՝ 6,75%: Երեկ՝ մարտի 18-ին, Կիպրոսի իշխանությունները երկրում բանկերի աշխատանքների վերսկսման ժամկետները մարտի 19-ից հետաձգել են մարտի 20-ը: Չի բացառվում, որ բանկերը չբացվեն նաև մարտի 20-ին: Սա պայմանավորված է հանգամանքով, որ երկրի խոհրդարանում չի հաջողվում ապահովել ավանդատուների միանվագ հարկման որոշման հաստատամանն անհրաժեշտ ձայների քանակությունը: Ավելի վաղ ակնկալվում էր, որ հարկերի դուսրգրումը կկատարվի հենց մարտի 18-ին:

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, արդեն զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Բնակիչները բողոքում են ավանդների հարկման որոշման դեմ: Նրանք միջոցառմանը մասնակցել են «Հեռո՛ւ ձեռքերը մեր փողերից», «Չենք ցանկանում վճարել ուրիշների սխալների համար» և այլ գրություններով պաստառներով:

Ի դեպ՝ միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Կիպրոսի երեք բանկերի՝ Bank of Cyprus-ի, Cyprus Popular Bank-ի և Hellenic Bank-ի վարկանիշները վերանայման է դրել, հաղորդում է Bloomberg-ը: Գործակալություն իր որոշումը պայմանավորել է ավանդների հնավոր հարկմամբ:

Մեկնաբանել