Electronic Arts-ի ղեկավարը լքում է իր պաշտոնը

Համակարգչային տեսախաղերի ծրագրային մշակմամբ և մատակարարմամբ զբաղվող ամերիկյան Electronic Arts կազմակերպության գլխավոր տնօրեն Ջոն Ռիչիտելոն հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը և հեռանում տնօրենների խորհրդից, հաղորդում է Forbes-ը: Պատճառները չեն հրապարակվում, սակայն Ռիչիտելոյի բաց նամակում նշվում է ընկերության ֆինանսական ցածր ցուցանիշների մասին:

Նշենք, որ Ռիչիտելոն 2007-ից զբաղեցնում էր հրատարակչության ղեկավարի, իսկ 1997-2004 թթ. համատեղում էր նույն ընկերության նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնները:

Քանի դեռ տնօրենների խորհուրդը նրան փոխարինող է փնտրում, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լարի Պրոբստը: Շատերը սա անվանում են դարաշրջանի փոփոխություն Electronic Arts-ի պատմության մեջ: