Մարտի 20-ին` ժամը 09:14-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում հայտնաբերվել է չպայթած արկ:
Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն: