Ահաբեկչություն Թուրքիայի արդարադատության նախարարությունում

Անկարայում Թուրքիայի արդարդատության նախարարության, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա անհայտ անձինք հարձակում են իրականացրել, հաղորդում է թուրքական Dogan գործակալությունը: Կուսակացության 7-րդ հարկի ուղղությամբ կրակել են նռնականետից, նախարարության շենքի ուղղությամբ երկու նռնակ է նետվել:

Ահաբեկչության հետևանքով վիրավորվել է առնվազն երկու մարդ:

Ոստիկանությունը ահաբեկչության իրականացման կասկածանքով արդեն երկու անձ է ձերբակալել: Որևէ խմբավորում ահաբեկչության իրականացումը չի ստանձնել:

Փորձագետների կարծիքով՝ դրանց հետևում կանգնած է PKK-ն:

Մեկնաբանել