Մարտի 20-ին ավարտվել է Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ փուլը:
Օրը. նախաստորագրումը՝ նոյեմբերին
Post navigation
Posted in:
Մարտի 20-ին ավարտվել է Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ փուլը:
Հայաստանի Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Վայոց ձոր, հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպմանը դեսպանն ընդգծել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության դերն ու կարևորությունը։ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքն ավելի խորացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ «Չնայած նոր մարտահրավերներին, Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցելության համար․ «Չնայած նրան, թե ով ինչ է ասում, մենք, մասնավորապես, Վայոց ձորի մարզը, շարունակում ենք Ռուսաստանի հետ լինել։ Վստահ ենք, որ Ռուսաստանը միշտ կաջակցի մեզ»,- […]
Ամերիկահայերը ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են Ադրբեջանին ստիպել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Ցուցարաները Միացյալ Նահանգների իշխանությունից պահանջում են նաև դադարեցնել Ադրբեջանին որևէ տեսակի օգնության տրամադրումը, կասեցնել վերջինիս ռազմական աջակցության տրամադրումը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։ Ցույցին մասնակցել են նաև ԱՄՆ կոնգրեսականներ: Ադամ Շիֆի խոսքով՝ պետք է թուլ չտալ այլևս ոչ մի լումա ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվի. «Ես կոչ եմ արել վարչակազմին գործել: Անձամբ նախագահի հետ խոսել եմ Ադրբեջանի կողմից եկող վտանգի մասին։ Եվ ես շարունակում եմ պաշտպանել վարչակազմի ավելի ուժեղ գործողությունները»: Արդեն մեկ ու կես ամիս «էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղը և նրա 120 000 բնակչությանը զրկել […]
Ոստիկանության պարեկային ծառայողների գործունեությանը միջամտելու համար մեղադրանք է ներկայացվել հերթական քաղաքացուն, հայտնում է քննչական կոմիտեն։ «Հունվարի 30-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, պարեկները Երևանի Օհանովի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչին միջամտել և խոչընդոտել են երկու քաղաքացիներ: Պարեկների՝ իրենց գործողությունները, տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը չխոչընդոտելու և երթևեկելի ուղեգոտուց դուրս գալու խնդրանքին ի պատասխան՝ հիշյալ քաղաքացիները չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Պարեկները նշված անձանցից մեկին փորձել են նստեցնել ծառայողական ավտոմեքենան, որի ընթացքում մոտեցել են այլ քաղաքացիներ, որոնք սկսել են քաշքշել նրանց, ձեռքերով ու ոտքերով անկանոն հարվածներ հասցնել ոստիկաններից մեկի մարմնի տարբեր հատվածներին»,- ասված է հաղորդագրությունում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական […]
Լուսանկարիչ Աշոտ Երամիշյանը Արցախյան առաջին պատերազմի վավերագրողներից է։ Արհեստանոցի լուսանկարիչ էր, երբ սկսվեց արցախյան շարժումը։ Երամիշյանը պատմում է, թե ինչպես է արհեստանոցի լուսանկարչից կամաց-կամաց փոխակերպվել պատերազմի ֆոտոլրագրողի։ «Շատ բաներ չգիտեի, որ, օրինակ, Գրադի հետևից չի կարելի նկարել և այլն»,- ասում է Երամիշյանը։ Նրան են պատկանում մի շարք հայտնի լուսանկարներ, որոնք այսօր առանց հեղինակային ստորագրության տարածվում են համացանցում։ ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը Աշոտ Երամիշյանի հետ զրուցել է անցյալից՝ թերթելով նրա լուսանկարների ալբոմը։
Ազգային ժողովի նախագահը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։ Հունվարի 27-ին հայտնի էր դարձել, որ Էդուարդ Աղաջանյանն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ լրատվամիջոցների՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Աղաջանյանին փոխարինելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը։
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների, հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Նամակներում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման բացասական ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքի և հանրապետության տնտեսության վրա: Նամակում նշված է, որ շրջափակումն Ադրբեջանի՝ Արցախի հայաթափմանն ուղղված առաջին փորձը չէ, այլ ուղիղ շարունակությունն է 2020-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, որի ընթացքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը, իսկ 38 000 մարդ դարձել է փախստական կամ ներքին տեղահանված: Արցախի ԱԳՆ-ն շեշտել է, որ Ադրբեջանի հրաժարումը Կաշենի հանքավայրում անկախ միջազգային դիտարկում անցկացնելու Արցախի […]
Որքանո՞վ է Հայաստանում հասարակությունը ներգրավված քաղաքական որոշումների ընդունման գործընթացում․ «Քաղաքական երկխոսություն», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպությունները «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում անցկացրին վերջին քննարկումը։
Արցախցին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից վարձակալած տրակտորը Քաշաթաղից տարել, թաքցրել է էջմիածնում, հետո հայտարարել է, որ այն մնացել է թշնամու մոտ և 5 մլն դրամ փոխհատուցում է ստացել։ Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։ «Պարզվել է, որ 2017-ի փետրվարի 23-ին կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի հիման վրա Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից քաղաքացի Ռ.Գ.-ի տիրապետմանը փոխանցված Agrotron-180 4WD E2 մակնիշի անիվավոր տրակտորը 2020-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքից գաղտնի և հափշտակելու նպատակով տեղափոխվել էր Սյունիքի մարզ, իսկ այնուհետև Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, որից հետո Ռ.Գ-ն Արցախի կառավարության աջակցությունից օգտվելու նպատակով պետական մարմին […]