Հայաստանի ազգային հավաքականը հաղթում է երիտասարդական հավաքականին

Աշխարհի 2014թ առաջնության ընտրական փուլի Չեխիայի հետ մարտի 26-ին կայանալիք հանդիպումից առաջ այսօր Հայաստանի հավաքականը մարզումային հանդիպում անցկացրեց Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականի հետ և հաղթեց 3:0 հաշվով: Երկու անգամ աչքի ընկավ Էդգար Մանուչարյանը, ևս մեկ անգամ գոլ իր հաշվին գրանցեց Հենրիխ Մխիթարյանը:

Նշենք, որ խաղակեսերը տևեցին 30-ական րոպե: Վարդան Մինասյանը Չեխիայի հետ կարևորագույն խաղից առաջ մի շարք փորձարկումներ արեց` խաղի մեջ տեսնելով իր տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին:

Մեկնաբանել