Լևոն Արոնյանը սևերով հաղթում է Թեյմուր Ռաջաբովին

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում քիչ առաջ ավարտվեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրի Թեյմուր Ռաջաբով – Լևոն Արոնյան պարտիան: Այսօր Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով գեղեցիկ ոճով պարտության մատնեց ադրբեջանցուն:

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը 6-րդ տուրում սևերով հաղթել է ռուս գրոսմայստեր Պյոտր Սվիդլերին: Վլադիմիր Կրամնիկ – Վասիլի Իվանչուկ և Ալեքսանդր Գրիշչուկ – Բորիս Գելֆանդ պարտիաններն ավարտվել են ոչ-ոքի:

6-րդ տուրից հետո առաջատարները երկուսն են՝ Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը, ովքեր 4.5-ական միավոր ունեն:

Մասնակիցների դասավորությունը

1. Արոնյան 4.5
2. Կարլսեն 4.5
3. Սվիդլեր 3.0
4. Կրամնիկ 3.0
5. Ռաջաբով 2.5
6. Գրիշչուկ 2.5
7. Իվանչուկ 2.0
8. Գելֆանդ 2.0

Մեկնաբանել