Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում դեսպան է նշանակել Իվան Վոլինկինին: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին», համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Ավելի վաղ Վոլինկինը զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ գլխավոր քարտուղարության պետի տեղակալի պաշտոնը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նա կփոխարինի Վյաչեսլավ Կովալենկոյին: