Թոմ Կրուզը գրանցվել է «Վկոնտակտե»-ում

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Թոմ Կրուզը գրանցվել է «Վկոնտակտե» սոցցանցում: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Կրուզը նշել է, որ «VK.com-ը եվրոպական սոցիալական ցանց է, որն ունի 100 մլն օգտատեր» և ռուսերեն հավելել՝ «Увидимся там» (Կհանդիպենք այնտեղ):

Մեկ օրից պակաս ժամանակահատվածում դերասանի էջին բաժանորդագրվել է շուրջ 5 հազ. մարդ:

«Վկոնտակտե»-ն գոյություն ունի 2006-ից: Ցանցի ներքին վիճակագրության համաձայն՝ ներկայում այն ունի ավելի քան 140 մլն օգտատեր: «Վկոնտակտե»-ում Թոմ Կրուզին կարելի է գտնել հետևյալ հղումով:

Մեկնաբանել