Վրաստանը թուրքական նավ է կալանել

Վրացի սահմանապահները կալանել են թուրքական «Այդար» նավը, որը Աբխազիայից ուղևորվելիս է եղել Թուրքիայի Տրապիզոն նավահանգիստ, հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայնը»: Ձերբակալված անձնակազմում կան նաև Ռուսաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիաներ:

Ըստ Վրաստանի սահմանապահ ոստիկանության՝ նավաստիները մեղադրվում են «Օկուպացված տարածքների մասին օրենքը» խախտելու մեջ:

Նավը տեղափոխելիս է եղել ձկան ալյուր և յուղ: Չեզոք ջրերում կալանվելուց հետո, այն բեռնաթափվել է Փոթիում:

Աբխազիայի՝ Վրաստանին պատկանող ջրատարածությունը փակ է նավարկության համար:

Մեկնաբանել