Ր. Հովհաննիսյանի աջակիցներն ապրիլի 9-ին երկու հավաք անցկացնելու դիմում են ներկայացրել

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի մարտի 22-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Վահագն Հովակիմյանի և Նիկոլ Փաշինյանի մարտի 18-ին ներկայացրած իրազեկումը՝ ս/թ. ապրիլի 9-ին ժամը 10-ից 22-ը Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:

Ավելի վաղ քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը` ապրիլի 9-ին ժամը 11-ից 23-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:

Այսօր Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը նաև ի գիտություն է ընդունել Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները` ապրիլի 11-ից 17-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:

Մեկնաբանել