Deep Purple-ը կայցելի Թբիլիսի

Հանրահայտ Deep Purple խումբը նախատեսել է այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ Դինամո մարզադաշտում մայիսին կայանալիք միջազգային երաժշտական (Open Air festival) փառատոնին. հաղորդում է georgianews.ge-ն: Նշենք, որ սա խմբի առաջին այցը չէ Թբիլիսի. 1990թ Deep Purple-ը Թբիլիսիում ներկայացել է հինգ համերգով, և այդ այցը հիշվել է ոչ միայն համերգներով:

Թբիլիսիում Deep Purple-ի մեներգիչ Յան Գիլանը իր սովորության համաձայն ամուսնացել է իր կնոջ՝ Բրոնի հետ տեղի ավանդույթով: Այս անգամ նորապսակները հագել են վրացական ազգային տարազ, և առաջին անգամ դրել իրենց ստորագրությունը Թբիլիսիի Հարսանյաց տանը, նաև շրջագայել են կառքով (ֆայտոնով), Մցխեթ քաղաքում վրացական արարողակարգով տոնել իրենց «վրացական հարսանիքը»:

Մեկնաբանել