Օդերևութաբաններին շնորհավորել է ԱԻ նախարարը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն օդերևութաբանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է օդերևութաբաններին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ Արմեն Երիցյանի ուղերձում նշված է.

«Սիրելի գործընկերներ,

Յուրաքանչյուր տարվա մարտի 23-ին նշվում է օդերևութաբանության համաշխարհային օրը։ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը համարվում է աշխարհում լավագույններից մեկը։ Ձեր աշխատանքը չափազանց կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում` օգնելով ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նվազեցնել բնական աղետների հնարավոր վնասները։

Սիրով շնորհավորում եմ և մաղթում, որ ձեր գլխավերևում միշտ լինի կապույտ, անամպ երկինք ու պայծառ արև, իսկ ձեր սրտերում փոթորկեն միայն դրական հույզեր ու զգացմունքներ»:

Մեկնաբանել