Արոնյանը միավորը կիսեց Գրիշչուկի հետ

Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրը շատ արագ ավարտվեց: Բոլոր պարտիաները խաղաղ ելք ունեցան: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով չկարողացավ կոտրել ռուս Ալեքսանդր Գրիշչուկի դիմադրությունը, թեև առաջին իսկ քայլից առավելություն ուներ:

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ մրցավեճում:

Բորիս Գելֆանդ – Վլադիմիր Կրամնիկ, Վասիլի Իվանչուկ – Պյոտր Սվիդլեր պարտիաներում առանձնապես պայքար չեղավ և արագ ոչ-ոքիներ գրանցվեցին:

7-րդ տուրից հետո մասնակիցների դասավորությունը մրցաշարային աղյուսակում չփոփոխվեց: Արոնյանն ու Կարլսենը շարունակում են գլխավորել այն:

1. Արոնյան 5.0
2. Կարլսեն 5.0
3. Սվիդլեր 3.5
4. Կրամնիկ 3.5
5. Ռաջաբով 2.5
6. Գրիշչուկ 3.0
7. Իվանչուկ 2.5
8. Գելֆանդ 2.5

Մեկնաբանել