Սաակաշվիլին այցելել է Ջավախք

Այսօր` մարտի 25-ին, Ջավախք է այցելել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ինչպես հաղորդում է Akhaltskha.net-ը, նախատեսված է, որ Ախալքալքի շրջանի Արագովա գյուղում Սաակաշվիլիին պետք է ծանոթանա «Վրացերեն երկրորդ լեզու» ծրագրի ընթացքին:

Ծրագիրն անձամբ Միխեիլ Սաակաշվիլու նախաձեռնությունն էր, որը գործում է գյուղում 2009-ից: Ծրագիրն իրականացնում էր Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը:

Ուսուցչուհի Մաիա Գելաշվիլին, որը «Վրացերեն երկրորդ լեզու»-ի շրջանակում Արագովա գյուղում ուսուցանում էր վրացերեն, նշում է ծրագրի նկատմամբ տեղացիների մեծ հետաքրքրության մասին:

Մեկնաբանել