Թանգյանը երգ է նվիրում «Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին»

Լուսանկարը` PanArmenian-ի

Ամերիկահայ ռոք-երգիչ, ակտիվիստ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը: Այս մասին Սերժ Թանգյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

Թանգյանը հայտնել է, որ երգը կթողարկվի ամառը` Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակում:

«Ցանկանում եմ նվիրել այդ երգը Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին»,- ասել է Թանգյանը:

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Սերժ Թանգյանը երկու նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. առաջինը` հրապարակվել է փետրվարի 26-ին, երկրորդը` փետրվարի 27-ին:

Մեկնաբանել