Վրացահայերի ինտեգրումը պետք է կատարվի վրացերենի միջոցով. Սաակաշվիլի

Մարտի 25-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ախալքալաքի 3-րդ դպորց այցից հետո հայտարարել է, որ  Վրաստանում բնակվող էթնիկ հայերի ինտեգրումը պետք է կատարավի վրացերենի միջոցով, այլ ոչ, իր խոսքով, վտանգավոր նախաձեռնությունների, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

«Մենք Ախալքալաքում նորագույն դպորց ենք կառուցել: Այժմ այնպես են անում, որ հայկական ընտանիքներում վրացերենի ուսուցիչներ լինեն, որոնք կապահովեն այստեղ վրացերենի՝ որպես պետական լեզվի կարգավիճակի հաստատումը, որպեսզի այս դպրոցում ուսանեն ինչպես վրացի, այնպես էլ էթնիկ հայ երերեխաներ, քանի որ ինձ համար ինչպես առաջինները, այնպես էլ մյուսները վրացի են: Մեր պատասխանը լեզվին վերաբերող հարցին. Վրաստանում հաջողության պետք է հասնեն վրացերենի միոջոցով»,-ասել է Սաակաշվիլին: Նրա խոսքով Ախալքալաքում խորհրդային տարիներին հայերենի հետ կապված խնդիրներ ևս եղել են, քանի որ ռուսականացման գործընթաց է ընթացել: «Այս մարդկանց ինտեգրումը Վրաստանին պետք է իրականացնենք լեզվի միջոցով, բուհերում նրանց ուսանման, երկաթգծի կառուցման, ինչը և այժմ ընթանում է: Ահա մեր պատասխանը, այլ ոչ թե ինչ-որ քաղքական գործիչների խոսակցություններ և վտանագվոր նախաձեռնություններ խորհրդարանում», -ասել է Վրաստանի նախագահը: