Samsung-ը ներկայացրել է 13,3-դյույմանոց էկրանով Series 9 Premium ուլտրաբուքը

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Series 9 Premium ուլտրաբուքը, որն աշխատում է Intel Ivy Bridge սարքավորումների հարթակով, հաղորդում է Cnet-ը:

Սարքավորումն ունի մինչև 3,0 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Core i7-3517U պրոցեսոր, 4 Գբ օպերացիոն հիշողություն, 256 Գբ կոշտ սկավառակ, լուսադիոդային լուսավորմամբ 13,3-դյույմանոց Full HD էկրան, Wi-Fi, Bluetooth, USB 3.0, USB 2.0, D-Sub և MicroHDMI: Ուլտրաբուքն աշխատում է Windows 8 Pro օպերացիոն համակարգով և կշռում է 1,16 գ:

Samsung Series 9 Premium ուլտրաբուքն արժե $1,9 հազ.: