Կենտրոնական բանկերի լիազորությունների ընդլայնումը վտանգավոր է. ԱՄՀ

Աշխարհում կենտրոնական բանկերի ազդեցության մեծացումը վտանգավոր է: Այսպիսի տեսակետ է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Օլիվյե Բլանշարը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում մարտի 25-ին տեղի ունեցած համաժողովի ընթացքում, որին մասնակցել են նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն, Անգլիայի բանկի նախագահ Մերվին Քինգը, Բունդենսբանկի նախկին նախագահ Աքսել Վեբերը և ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսը, հաղորդում է Bloomberg-ը:

«Աստիճանաբար ավելի բարդ է դառնում հասկանալ՝ որքանով  անկախ են կենտրոնական բանկերը՝ հաշվի առնելով նրանց լիազորությունների մեծացումը: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ կենտրոնական բանկերին հնարավոր է շնորհել փոխառությունների գումարի տոկոսային ծավալի՝ արդեն պահվող ակտիվների արժեքի նկատմամբ հարաբերակցության սահմանման լիազոթությունը՝  այն չփոխկապակցելով քաղաքական գործընթացների հետ: Արդյո՞ք սա ժողովարդավարության դեֆիցիտի պատճառ չի դառնա, երբ կենտրոնական բանկերը ավելի հզոր դառնան», – ասել է Բլանշարը:

Բեռնանակեն ընգծել է, որ կենտրոնական բանկերի և ֆինանսական կարգավորման միջև կապն անքակտելի է:

Նրա կարծիքով՝ ԴՊՀ չափազանց մեղմ քաղաքականությունը խթանում է գլոբալ տնտեսության աճի ապահովանը:

Ըստ նրա՝ մրցակցային առավելության ձեռքբերման համար անհրաժեշտ է դրամավարկային քաղաքականության քայլերը հստակ տարանջատել տոկոսադրույքի մանիպուլացման քաղաքականությունից:

Վեբերը ևս մտավախություն է հայտնել կենտրոնական բանկերի լիազորությունների անսահամանփակ ընդլայնման կապակցությամբ:

«Դրամվարկային քաղաքականության հարցերում կենտրոնական բանկերի՝ իրենց իրավասությունների շրջանակից դուրս պատասխանատավության մեծացումը լուրջ խնդիր է», -ասել է Վեբերը, որը ներկայում գլխավորում է շվեյցարական UBS-ը:

2007-2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում աշխարհի մի շարք առաջատար կենտրոնական բանկեր, այդ թվում՝ Եվրոպական կենտրոնական բանկը, Անգլիայի բանկը բանկային վերահսկողության հարցերում լայն լիազորություններ են ստացել: