Ավագանու ընտրությունների ընտրացուցակները` police.am-ում և elections.am-ում

Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում ընտրողների տվյալները ստուգելու նպատակով 2013թ. մարտի 26-ից կարելի է այցելել www.police.am և www.elections.am  համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ:

Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչև 2013թ. ապրիլի 30-ը կարելի է դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ: