Ամբողջ երկիրը վերածվելու է էկոլոգիական մեծ աղբանոցի. Ռ. Հախվերդյան

Կարծում եմ` Սերժ Սարգսյանի ղեկավարման երկրորդ ժամկետի ընթացքում տարեկան 200 հազար մարդ կարտագաղթի: Նրա օրոք էս երկիրը ոչ միայն դատարկվեց, այլև գորշացավ: Եթե ինքը մնաց, ամբողջ երկիրը վերածվելու է էկոլոգիական մեծ աղբանոցի: Քաղաքակիրթ ազգ լինելու առաջին ցուցանիշը էկոլոգիան է: Այնտեղ, որտեղ ուտում ես, էնտեղ մի…. պասի մեջ եմ: Բայց սա Սերժ Սարգսյանին չի հետաքրքրում: Նա ուզում է մնալ նախագահ, ուղղակի որպեսզի լինի նախագահ, իսկ ինչո՞ւ լինի նախագահ, որպեսզի իր հարստությունը չկորցնի:

Ինչ վերաբերում է էկոլոգիական շարժման մասնակիցներին, հրաշալի երիտասարդություն ունենք, բայց դա շատ քիչ տոկոս է կազմում: Կուզենամ, որ մեր  երիտասարդությունն ավելի ակտիվ լինի, կարողանա ոչ ասել իշխանությանը: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: Մտավորականությունը համարյա հեռացել է: Ես ինքս եմ մեկ-մեկ մտածում գլուխս առնեմ, գնամ, որովհետև անընդհատ լսելով էս ստերը, կարծում եմ, որ շուտ չմեռնեմ, արժի գնալ: Մեկ-մեկ մտքովս էդպիսի բաներ են անցնում: 

Ռուբեն Հախվերդյան, ejournal.am