Երեկ՝ մարտի 26-ին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Բաթումի, որը փոթորիկի հետևանքով զգալի վնասներ է կրել, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Նա Բաթումիի քաղաքապետ Ջեմալ Անանաիձեի հետ ծանոթացել է քաղաքի մերձափնյա ծառուղում ստեղծված իրադրությանը:
«Բաթումիին օգնություն է անհրաժեշտ` ենթակառուցվածքները վերականգնելու և մերձափնյա հատվածները ամրացնելու նպատակով», -ասել է Սաաակաշավիլին՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ ափի ամրացման նախագծի իրագործումը կասեցվել է:
Ըստ նրա՝ այդ նախագածի գլխավոր նպատակն այն է, որ ջուրը «չքշի» Բաթումին: «Բոլորը տեղյակ են, որ այդ նախագիծը կասեցվել է ինձ հակադրվելու համար: Մոռացե՛ք իմ գոյության մասին, և թող այս փոթորիկը բոլորին հիշեցնեի, որ ծովը քաղաքի համար մշտական սպառնալիք է ստեղծում»,-ասել է նախագահը:
Օրերս 6 բալանոց փոթորիկը Աջարիայի ծովափնյա հատվածների շուրջ $3 մլն-ի վնաս է պատճառել: