Զվարթնոցը մնաց առանց ոռոգման ջրի

ՀՀ կառավարության որոշումով «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին թույլատրվել է օտարել իրեն 6000 մետր երկարության Արևշատի պոմպակայանի մղման խողովակաշարը: Այդ խողովակաշարը ոռոգման ջուր էր մատակարարում Էջմիածնի Զվարթնոց թաղամասին և հարակից համայնքներին: