Թուրքիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Դավութօղլու

Թուրքիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողաջկանությունը: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգորածնախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 27-ին Վրաստան պաշտոնական այցի ընթացքում, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»: Նա հանդիպել է Վրաստանի իր պաշտոնակից Մայա Փանջիկիձեի հետ:

Դավութոօղլուն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան վրացի լրագրողի՝ թուրքական նավերի Աբխազիայում հաճախացած ռեյդերի մասին: Նախարարի խոսքով՝ Թուրքիան մշտապես ընդգծում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Նա նշել է, որ Թուրքիայում աբախազական մեծ սփյուռք կա, և ցանկալի է, որ հարցը լուծվի Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակում:
«Այս թեման քննարկվել է նաև այսօրվա հանդիպմանը: Վրաստանը Կովկասում կարևորագույն երկրներից մեկն է, և հուսով եմ՝ մոտ ապագայում առաջընթաց ապահովող քայլեր կիրականացվեն», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նա նաև հույս է հատնել, որ Բաթումիի թուրքական մզկիթի կառուցման հարցը դրական լուծում կստանա:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 28-ին Բաթումիիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործանախարարների հանդիպումը: Ծրագրվում է քննարկել երեք երկրների միջև միջգերատեսչական համագործակցությանն առնչվող, ինչպես նաև 2013-2015թթ. համագործակցության ընդլայնման հարցեր, որոնք առավելապես վերաբերում են տնտեսության, էներգետիկ, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտների:

Նախարարների եռակողմ հանդիպման ավանդույթը դրվել է 2012-ի հունիսի 8-ին՝ Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ստորագրված հռչակագրով:

Մեկնաբանել