Կասիլյասը հանդերձարանում շնորհավորել է Վալդեսին

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը ԱԱ-2014-ի ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած կարևոր հաղթանակից հետո (1։0) գնացել է իր թիմի հանդերձարան, գրկել այդ խաղում ազգային ընտրանու դարպասը պաշտպանած Վիկտոր Վալդեսին և շնորհավորել նրան հաջող խաղի առթիվ։ Այս մասին հայտնում է Championat.com-ը։

Հիշեցնենք, որ թեև Կասիլյասն արդեն ապաքինվել էր վնասվածքից, սակայն հավաքական չէր հրավիրվել։ Նա Ֆրանսիա – Իսպանիա հանդիպմանը հետևել է տրիբունաներից։

Մեկնաբանել