Ուելսի Անգլիկան եկեղեցին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ուելսի Անգլիկան եկեղեցին Առաջին աշխարհամարտի տարիներին և դրանից հետո ավելի քան 1 մլն հայերի կոտորածը ճանաչել է որպես 21-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այս մասին գրում է Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles d’Arménie պարբերականը` վկայակոչելով Ուելսի Western Mail թերթը: Այդպիսով` այս եկեղեցին դարձել է Անգլիկան համայնքի առաջին կառույցը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Որպես ճանաչման արդյունք` հաջորդ ամսվանից սկսած` ապրիլի 24-ը կներառվի Ուելսի եկեղեցու պաշտոնական օրացույցում որպես Հայոց ցեղասպանության օր:

Մեկնաբանել