Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» խաղում էր Սարագոսայում՝ տեղի համանուն թիմի դեմ։
Մադրիդցիներն այս խաղում բավարարվել են ոչ-ոքիով։ Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացել է «Սարագոսայի» ֆուտբոլիստ Ռոդրին։ Կրիշտիանո Ռոնալդուն 38-րդ րոպեին հավասարեցրել է այն։
Հիշեցնենք, որ այսօր «Բարսելոնան» նույնպես վաստակել է մեկ միավոր՝ 2։2 հաշվով ավարտելով հանդիպումը «Սելտայի» հետ։
Այս խաղից հետո «Ռեալը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը (62 միավոր)։ «Սարագոսան» 27 միավորով 17-րդն է։
http://www.dailymotion.com/video/xylzna_real-zaragoza-1-0-real-madrid-31-03-2013-ourmatch-net_sport
http://www.dailymotion.com/video/xym00u_zaragoza-vs-real-madrid-1-1-cristiano-ronaldo_sport